Open menu

MacBook Pro-ի վերանորոգում

Վստահեք Ձեր Apple MacBook Pro նոթբուքի վերանորոգումը Computer service-ի պրոֆեսիոնալ վարպետներին և Դուք կշահեք թե՛ գնի, թե՛ ժամանկի, թե՛ որակի մեջ։

Pro տարբերակի MacBook-ների վերանորոգումը արժի վստահել միայն պրոֆեսիոնալ վարպետներին։ Մաքինտոշի պրոֆեսիոնալ տարբերակը այսօր օգտագործում են շատ ու շատ մասնագիտությունների տեր մարդիկ իրենց աշխատանքի համար, օրինակ՝ դիզայներները, ծրագրավորողները, վիդեո մոնտաժով զբաղվողները, դիջեյները և շատ այլ մասնագիտության տեր մարդիկ։ Այս նոթբուքի լայն կիրառման պատճառ է հանդիսանում այն, որ արագությունը, որակը և հարմարավետությունը գերել են շատերին։ Մեր օրերում պատկերացնել գործարար մարդուն առանց Appleի արտադրած թվային տեխնիկայի գրեթե անհնար է, դրա համար երբ այդ տեխնիկան վնասվում է չարժի վերանորոգումը վստահել ում պատահի և պետք է դիմել մասնագիտացված սերվիս կենտրոններ, որպեսզի նորոգումից հետո այն երկար ծառայի Ձեզ։ Հաշվի առնելով MacBook Pro-ի վաճառքի գինը շատերին թվում է թե այն հնարավոր չե նորոգել մատչելի գներով, սակայն մեր հաճախորդները լավ գիտեն, որ դա սխալ կարծիք է։ Դուք կարող եք դիմել մեզ Հայաստանի տարբեր մարզերում և համոզվել ինքներդ, որ հնարավոր է Երևանում, Վանաձորում կամ Գյումրիում նորագել Մաքբուքի Պրո տարբերակը մատչելի գներուվ, արագ և ստանալ որակյալ ծառայություններ Computer service-ի մասնաճյուղերում։

Mac Book Pro-ի վերանորոգման արժեքը

Ընտրեք MacBook Pro-ի մոդելները, որպեսզի իմանաք վերանորոգման ծառայությունների արժեքը

MacBook Pro 13 նորոգում

Մաք բուք պրո 13-ի վերանորոգման գները Երևանում, Վանաձորում և Գյումրիում

MacBook Pro 15 նորոգում

Մաք բուք պրո 15-ի էկրանի, մայր պալտայի, ստեղնաշարի և այլ նորոգում Հայաստանում

MacBook Pro 17 նորոգում

Մաք բուք պրո 17-ի նորոգման ծառայությունների արժեքը

MacBook Pro Retina նորոգում

Մաք բուք պրո ռետինայի ցանկացած խոտանի վերացում, պահեստամասերի փոխարինում, կորպուսի դեֆեկների վերացում և այլ նորոգման ծառայություններ բարձրակարգ մասնագետների կողմից։
Վերանորագման տիպը Գինը Ժամանակը
Էկրանի փոխարինում 12000 դրամ 3-5 ժամ
Կոշտ սկավառակի HDD փոխարինում (գինը առանց HDD արժեքի է) 4000 դրամ 60 րոպե
Մայր պլատայի փոխարինում 15000 դրամ մոտ 5 ժամ
Ստեղնաշարի փոխարինում 5000 դրամ 60 րոպե
Ձայնային քարտի վերանորոգում / փոխարինում 7000 դրամ մոտ 3 ժամ
Բաղադրիչների՝ դետաալների, վերանորոգում սկսած 4000 դրամից կախված բարդությունից
Քուլերի փոխարինում (քուլերի արժեքը ներառված չէ գնի մեջ) 5000 դրամ 60 րոպե
DVD դիսկավոդի փոխարինում 18000 դրամ 90 րոպե
Հովացման համակարգի մաքրում 10000 դրամ 120 րոպե
Հեղուկի՝ ջուր, սուրճ, թեյ, հյութ և այլն, թափվելուց հետո մաքրում սկսած 15000 դրամից կարող է տևել մինչև 3 օր
Windows 7 ինստալյացիա MacBook-ի մեջ 12000 դրամ 3-4 ժամ
i-Life տեղադրում 15000 դրամ 3-4 ժամ
Mac OS X ինստալյացիա 15000 դրամ 3-4 ժամ
Mac OS X վերականգնում (прошивка), MS Office 2011 տեղադրում 7000 դրամ 1 ժամից սկսած

MacBook Pro-ի մոտ հաճախակի հանդիպող վնասվածքները

Computer service-ի գործունեության կարևորագույն ուղղվածություններից մեկը MacBook Pro նոթբուքերի նորոգումն ու սպասարկումն է։ Քչերն են պատկերացնում, որ այս որակյալ նոթբուքերը կարող են վնասվել տաքանալու պատճառով։ Շատերը օր ու գիշեր այն օգտագործում են մաքսիմում հնարավորություններով, անկողնու մեջ, աշխատասենյակում, տանը, դրսում և տաք ու սառը օդի կտրուկ փոփոխությունները նույնպես ազդում են նոթբուքի կարևորագույն դետալների վրա և դիանք շարքից դուրս են գալիս ավել շուտ քան մենք պատկերացնում ենք։

Որպեսզի MacBook Pro համակարգիչները ծառայեն ավելի երկար անհրաժեշտ է օգտագործելուն զուգահեռ քայլեր ձեռնարկել, օրինակ տարին մեկ անգամ հարկավոր է այն տանել մաքրման և թերմոպաստայի թարմեցման պրոֆեսիոնալ մասնագետների մոտ։ Թերմոպաստան հիմնականում շուտ է չորանում MAcBook Pro Retina մոդելի մոտ։ 

Հիմնական պատճառներից մեկը, որի հետևանքով կարելի է վնասել MacBook Pro նոթբուքը, դա հարված հացնմերն է կամ վայր գցելը։ Դրա հետևանքով հիմնականում վնասվում են էկրանը, ապակին, կորպուսը, կարող է վնասվել նաև մայր պլատան՝ կախված հարվածի ուժգնությունից։ Խորհուրդ է տրվում նոթբուքը միշտ կրել իր համար հախատեսված պայուսակի մեջ և լինել ուշադիր ՝հեռու պահելով այն հարվածներից, ջի մեջ գցելուց և մնման բաներից։ 

Compurer service-ում դուք կարող եք վերանորոգել Ձեր MacBook Pro մոդելի նոթբուքները Երևանում, Վանաձորում և Գյումրիում ամեն օր ժամը 10։00-ից մինչև 20։00։ Մենք օգտագորխում ենք որակյալ, օրիգինալ պահեստամասեր և միշտ տալիս ենք երաշխիք մեր մատուցած ծառայությունների համար։
MacBook Pro նոթբուքերի բոլոր մոդելների վերանորոգում մատչելի գներով և երաշխիքով։

Պատվիրել հետադարձ զանգ


Խնդրում ենք գրել Ձեր անունը
Խնդրում ենք գրել Ձեր հեռախոսահամարը
Խնդրում ենք գրել Ձեր անունը