МегаФон պլանշետների վերանորոգում
Computer service-ում կատարվում են МегаФон պլանշետների բոլոր մոդելների վերանորգում արագ և մատչելի գներով
Մենք կատարում ենք МегаФон պլանշների պրոֆեսիոնալ վերանորոգում Երևանում, Վանաձորում և Գյումրիում։ ՄեգաՖոն ընկերության արտադրած պլանշետները մեծ տարածում են գտել Ռուսաստանում և բնականաբար իրենց օգտատերերն են գտել նաև Հայաստանյան շուկայում իրենց որակի և ցածր գնի պատճառով։ MegaFon ընկերությունը արտադրել է МегаФон։ Login, Login 2, Login 3 և МегаФон V9+ մոդելների պլանշետներ։ Գին որակի առումով այս պլանշետները կարելի է նշել, որ իրենց արդարացնում էին ոչ ամբողջությամբ։ Միակ խնդիրը պահեստամասերի բացակայությունն է։ Եթե Ձեր МегаФон թաբը չի միանում, բացակայում է պատկերը, կոտրվել է ինչ-որ կոճակ, ճաքել է սենսորը, կոտրվել է էկրանը, վնասվել է պլանշետի մարտկոցը կամ կան այլ խոտաններ, մեր մասնագետները կվերացնեն դրանք մատչելի գներով և հնարավորինս արագ ժամկետներում։ Պլանշետների վերանորգման ժամանակ օգտագործվում են ինչպես օրիգինալ, այնպես էլ փոխարինող պահեստամասեր, քանի, որ տվյալ պլանշետների պահեստամասերը շատ դժվար է գտնել նույնիսկ ռոսական շուկայում։
МегаФон login

МегаФон Login 2

МегаФон Login 3

МегаФон V9+

Մեր առավելությունները
Մեր հաճախորդները վաղուց համոզվել են մեր մատուցած ծառայությունների որակին։
Արագություն

Megafon պլանշետների վերանորոգման մեծ մասը մենք կատարում ենք երկու-երեք ժամվա ընթացքում։ Առավել բարդ վերանորոգումները պահանջում են մեզնից մինչև մեկ շաբաթ։
Որակ

Մեզ մոտ աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնք ունեն բավականաչափ գիտելիքներ և աշխատանքային փորձ պլանշետների վերանորոգման համար։
Հուսալիություն

Մեր կողմից մատուցվող ծառայությունները սկսած ամենա փոքր վերանորոգումից մինչև ամենաբարդ նորոգումները երաշխավորված են։
Որակյալ և օրիգինալ պահեստամասեր

Ձեր МегаФон պլանշետը կաշխատի անխափան երկար ժամանակ
Հաճախորդների որակլայ սպասրկում

Մեզ համար մեր հաճախորդները գտվում են առաջնային տեղում
Мегафон պլանշետների հաճախակի հանդիպող խոտանները
Մեգաֆոնի պլանշետները անկեղծ ասած չեն համարվում լավագույնները աշխարհում, երևի դա է հիմնական պատճառը, որ այդ ընկերությունը դադարեցրել է իր պլանշետների արտադրությունը։ Հիմնական խնդիրները առաջանում են սենսորի հետ։ Երբեմն այն այնքան վատ է աշխատում, որ հնարավոր չէ օգտաործել առանց նյարդայնանալու։ Բայց իր էժանության հաշվին այդ գաջեթները ձեռք են բերվել բավականին մեծ քանակությամբ։Megafon թաբի կոտրված սենսորային ապակու փոխարինում
Մեգաֆոն պլանշետի սենսորային ապակին հնարավոր է փոխարինել առանց էկրանի փոխարինման, սակայն երբեմն պահեստամասերի սակավության պատճառով մեր մասնագետները ստիպված են լինում փոխարինել այն մեկ այլ, հիմնականում չինական արտադրության սենսորներով։ Նման տիպի վերանորոգումը պահանջում է ժամանակ միայն փոխարինվող պահեստամասը գտնելու համար, իսկ պահեստանմասի առկայության դեպքում նորոգումը կտևի ընդհամենը մի քանի րոպե։Պլանշետի էկրանի փոխարինում
Ի տարբերություն սենսորի, էկրանի վնասման դեպքում, վերանորոգումը կարող է տևել ավելի երկար, քանի-որ սենսորը ավելի հեշտ է գտնել։ Եթե վնասվել է մեգաֆոն պալնշետի էկրանը մենք առաջին հերթին փորձում ենք պատվիրել այն Ռուսաստանի Դաշնությունից հետո Չինաստանից։ Եթե հաջողվի գտնել փոխարինումը տևում ե մոտ 1 ժամ։Հետևի կափարիչի փոխարինում (Замена задней панели)
Պլանշետի հետևի կափարիչը փոխարինման կարիք ունի երբ նարա վրա առկա են խազեր, ճաքեր, այն կոտրվել է և այլն։ Մենք կարող ենք փոխարինել հին կափարիչը նորով։ Կրկին հարկ է նշել պահեստամասի առկայության դեպքում միայն։ Լինում են վնասվածքներ որոնք կարել է շատ արագ նորոգել, սակայն այն 100 տոկոսով չի կարող լինել ինչպես նախկինում։Ձայնի հետ կապված խոտանների նորոգում
Երբեմն պալնշետով երաժշտություն լսելիս նկատվում են ձայնային խոտաններ՝ ձայնը շատ թույլ է, խշշոց կա մեջը, կտռտվում է, ընդհանրապես բացակայում է և այլն։ Բացի այդ, կարող են խնդիրներ ունենալ Handsfree կապի միակցիչի հետ, երբ ականջակալները չեն կարող որոշվել սարքի կողմից, հաճախ նման դեպքում աշխատում է ականջակալի բնիկի միայն մեկ ալիքը։ Կամ հակառակը `պլանշետը անընդհատ Handsfree ռեժիմում է, թեև ականջակալը միացված չէ, դա սովորաբար նկատվում է խոնավությունից հետո:Ծրագրային անսարքություններ (Прошивка планшета)
Երբ անզգուշության կամ այլ հետևանքով խախտվում է պլանշետների օպերացիոն համակարգը, առաջ են գալիս մի շարք անսարքություններ՝ պալնշետը սկսում է դանդաղ աշխատել, անընդհատ ցույց է տալիս, որ նրա մեջ տեղ չկա՝ չնայած դուք նրա մեջ չեք գցում մեծ ֆայլեր, աշխատանքի կեսից այն անջատվում է, ընդհանրապես չի բերնավորվում և ալյն։ Մենք վերականգնում ենք ծրագրային ցանկացած խոտան, փոխարինում ենք պլանշետի Android օպերացիոն համակարգը։