Open menu

MacBook Pro 15 վերանորոգում

MacBook Pro 15-ի արագ և որակյալ վերանորոգումը հնարավոր է մեզ մոտ՝ Computer service-ում

MacBook Pro 15-ի օգտատերերը լավ գիտեն այս հիասքանչ նոթբուքի հնարավորությունները և, եթե այն կարիք ունի վերանորոգման, չնայած պահեստամասերի թանկությանը, նրանք գերադասում են վերանորոգել, այլ ոչ թե փոխարինում են մեկ այլ արտադրողի նոթբուքով։ Եթե Ձեր մաքբուք 15 դույմ մանիտորով համակարգիչը վնասվել է և Դուք ցանկանում եք այն վերանորոգել արագ և ստանալ որակյալ ծառայություններ ապա կարող եք դիմել մեզ ամեն օր 10։00-ից մինչև 20։00 Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում։ Մեր սերվիս կենտրոնները զինված են ժամանկակից թվային տեխնիկայի վերանորոգման համար նախատեսված սարքավորումներով, մեզ մոտ աշխատում են բարձրակարգ մանսագետներ և մեր պահեստներում առկա են MacBook Pro 15-ի որակյալ և օրիգինալ պահեստամասեր։ Այս ամենը մեզ հնարավորություն է ընձեռում նորոգել MacBook Pro 15-ի ցանկացած խոտան արագ և ավելի մատչելի գներով։

Ինչ է իրենից ներկայացնում 15 դույմ էկրանով Mac Book Pro նոթբուքը, որոնք են նրա բնորոշումները։ Այսպիսով նրա վրա տեղադրված է Touch ID դատչիկով Touch Bar պանել, լինում է երկու գույնի՝ արծաթագույն և տիեզերական մոխրագույն, էկրանի անկյունագիծը 15,4 դյույմանոց է LED-backlit IPS տեխնոլոգիա՝ 2880x1800 փիքսել (220 փիքսել / դյույմ), այն ապահովում է բարձր որակի գունավոր վերարտադրությունը (միլիոնավոր գույներ)։ MacBook Pro 15" երկու գույների վրա տեղադրված է 4-միջուկանի Intel Core i7 պրոցեսոր (2.6 GHz - արագացումը Turbo Boost մինչեւ 3,5 GHz մինչև 6Մբ քեշով և 2.7 GHz - արագացումը Turbo Boost մինչեւ 3,6 GHz մինչև 8 Մբ քեշով), հանդիպում են նաև Intel Core i7 2,9 ԳՀց պրոցեսրով ՄաքԲուք Պրո 15-ի կոնֆիգուրացիաներ ևս։ Կոշտ սկավառակը SSD PCIe 256 Գբ և 512 Գբ։ Ժամանակավոր հիշողությունը 16 Gb LPDDR3 2133 ՄԳց։ Վիդեոքարտը՝ Intel HD Grafics 530, Radeon Pro 450 2 ԳԲ GDDR5 հիշողությամբ (հանդիպում է նաև 4Գբ հիշողությամբ ևս)։ USB 3.1-րդ սերնդի (մինչեւ 10 Gbit / վ), Wi-Fi 802.11ac ստանդարտի, Bluetooth 4.2, HD տեսախցիկ FaceTime 720p։ Մարտկոցը աշխատում է մոտ 10 ժամ, երբ օգտագործվում է ինտրնետ Wi-Fi ցանցով, iTunes ծրագրով ֆիլմեր նայելիս, և 30 օր քնի ռեժիմի ժամանակ։ MacBook Pro 15" լայնությունը 24,07 սմ, երկարությունը՝ 34,93 սմ, հաստությունը՝ 1,55 սմ, այն կշռում է 1,83 կգ։ Այս մաքբուքը աշխատում է macOS Sierra օպերացիոն համակարգով։

Mac Book Pro 15-ի վերանորոգման արժեքը

MacBook Pro 15 դույմանոց էկրանով նոթբուքերի նորոգման գները կարող են փոփոխվել պահեստամասերի շուկայական արժեքից։ Խնդրում ենք վերանորոգման արժեքը ճշտելու համար զանգահարելով Computer service

Վերանորագման տիպը Գինը Ժամանակը
Էկրանի փոխարինում սկսած 41000 դրամից մոտ 1 օր
պաշտպանիչ ապակու փոխարինում սկսած 25500 դրամից մոտ 12 ժամ
Թաչփադի նորոգում/փոխարինում սկսած 21000 դրամից մոտ 4 ժամ
Ստեղնաշարի փոխարինում սկսած 25000 դրամից մոտ 1 ժամ
Մարտկոցի փոխարինում սկսած 21000 դրամից մոտ 30 րոպե
Հեղուկի հետևանքների վերացում քիմ․ մաքրման միջոցով սկսած 15000 դրամից կախված բարդությունից
Հովացման համակարգի մաքրում/թերմոպաստա սկսած 14500 դրամից մոտ 4 ժամ
Մայր պլատայի վերանորգում սկսած 12000 դրամից կախված բարդությունից
MS Office 2011 տեղադրում սկսած 5000 դրամից մոտ 1 ժամ
Windows 7 ինստալյացիա MacBook-ի մեջ 12300 դրամ 3-4 ժամ
Mac OS X ինստալյացիա 14900 դրամ 3-4 ժամ
Mac OS X վերականգնում (прошивка) 7100 դրամ 3 ժամից ոչ պակաս
Կորպուսի փոխարինում (միայն աշխատանքի գինը) սկսած 4000 դրամից մոտ 4 ժամ
Բիոսի թարմեցում (прошивка биоса) սկսած 5500 դրամից կախված է մոդելից և բարդությունից
MacBook Pro 15 նոթբուքի վերանորոգում

Պատվիրել հետադարձ զանգ


Խնդրում ենք գրել Ձեր անունը
Խնդրում ենք գրել Ձեր հեռախոսահամարը
Խնդրում ենք գրել Ձեր անունը