iPhone -ի բարձրախոսի (դինամիկի) նորոգում
Երբ Ձեր iPhone-ով զանգերի ժամանակ դուք չեք լսում զրուցակցին կամ երգեր լսելու ժամանակ լասում եք կասկածելի աղմուկ, ապա արդեն ժամանակն է եկել փոխարինելու սմարթֆոնի բարձրախոսը։ Կան դեպքեր երբ այն փոխարինման կարիք չունի, բավական է ընդհամենը մաքրել նրա վրայի գտնվող անցքերը կեղտից։ Մեր մասնագետները շատ կարճ ժամանակում կախտորոշեն և կվերանորոգեն ձեր iPhone-ի բարձրախոսը։
iPhone-ի բարձրախոսի փոխարինում
Apple ընկերության որակապես բարձր արտադրությունը բացառում է բարձրախոսի հաճախակի վնասումը։ Սակայն գոյություն ունեն մի շարք այլ պատճառներ, որոնք բերում են iPhone հեռախոսների բարձիախոսի վնասմանը՝
- խոնավության ներթափանցումը բարձրախոսի մեջ
- դետալի արագ մաշվածություն հաճախականության ավելացման պատճառով
- անորակ շլեյֆը, որը կապում է բարձրախոսը մայր պլատայի հետ
- bluetooth-ականջակալների օգտագործումը ՝ այս դեպքում բարձրախոսը հնչում է ցածր, երբեմն նույնիսկ ձայն չի լսվում
- iPhone սմարթֆոնի ձայնային պլատայի վնասումը կարճ միացման կամ մեխանիկական ներազդեցության արդյունքում (հաճախ հանդիպում է iPhone 6-ի մոտ)
- չարտոնագրված ծրագրային տեղադրման հետևանքով նույնպես կարող է առաջանալ բարձրախոսի խոտաններ, հատկապես շատ է հանդիպում iPhone 5 և 5c մոտ
Երբ է անհրաժեշտ փոխարինել բարձրախոսը
Առաջին քյլը, որը կատարում են մեր մասնագետները դա հեռախոսի ախտորոշումն է, երկրորդը մենք փորձում ենք մաքրել բարձրախոսի ցանցի վրայի գտնվող կեղտերը, եթե դրանք առկա են, հատուկ սարքավորումների միջոցով ստուգում են բարձրախոսի աշխատանքը և եթե պարզվում է որ այն չի աշխատում կամ աշխատում է դեֆեկնտերով, նոր այդ ժամանակ մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին փոխարինել այն։
Հիշեցնենք որ մեզ մոտ iPhone-ի ախտորոշումը դիագնոստիկան անվչար է և զանգահարելով մեզ դուք կարող եք ստանալ բարձրակարգ մասնագետի անվճար խորհրդատվություն։ Մենք աշխատում ենք Երևանում, Գյումրիյում և Շիրակի մարզի այլ բնակավայրերում, Վանաձորում և ամբողջ Լոռու մարզի տարածքով։
Վստահեք Ձեր iPhone-ի վերանորոգումը բարձրակարգ մասնագետներին և դուք կխնայեք ձեր գումարները և ժամանակը