Open menu

 iPhone-ի լիցքավորման բնիկի վերանորոգում (փոխում)

Նկատել եք, որ ձեր հեռախոսը չի լիցքավորվում, դա նշանակում է, որ կարող են լինել մի շարք պատճառներ, որոնց մասին կարող եք կարդալ այս հոդվածում՝ iPhone-ը չի լիցքավորվում, որոնք են պատճառները։ Ցանկանում ենք նշել հիմնակակներից մեկը, այն որ պատճառը կայանում է լիցքավորման բնիկի վնասվածքի մեջ։ մեզ մոտ  iPhone-ի լիցքավորման բնիկի վերանորոգումը կամ փոխումը անց են կացնում բարձրակարգ մասնագետները իրենց ձեռքի տակ ունենալով հատուկ սարգավորումներ։

 iPhone-ի լիցքավորման բնիկի փոխման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք պատճառներից ելնելով՝

  • ինտենսիվ շահագործում,
  • հեղուկի առկայությունը բնիկի մեջ, որը քայքայում է այն, մեզ մոտ բերված  iPhone-ից հաճախ հանդիպում է  iPhone 6 և  iPhone 6 Plus մոդելը,
  • մեխանիկակն վնասվածք,
  • լիցքավորիչի վնասված մալուխի պատճառով, ասյ խնդրին առավել նրբազգաց մոդելը  iPhone 4-ն է։

Նման վերանորոգման արժեքը մեզ մոտ անմիջականորեն կախված է  iPhone-ի մոդելից, բնականաբար  iPhone 3G և 4 մոդելների լիցքավորման բնիկի նորոգումը անհամեմատ ավելի էժան է քան  iPhone 6 կամ 7 մոդելներինը։ Մենք օգտագործում ենք միայն որակյալ և օչիգինալ պահեստամասեր և երաշխավորում ենք կատարված աշխատանքների որակը։ Դիմեք մեզ ամեն օր Երևանում, Վանաձորում և Գյումրիում 10։00-ից 20։00 և մեր մասնագետները արագ կվերանորոգեն ձեր սմարթֆոնի լիցքավորման բնիկը, որը ձեզ կծառայի երկար ժամանակ։

iPhone-ի լիցքավորման բնիկի փոխում Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Տրվում է երաշխիք։