Mac OS X ծրագրային ապահովման անսարքություններ
Այս հոդվածը նկարագրում է, թե ինչպես բացահայտել եւ վերացնել ծրագրային ապահովման անսարքությունները։
MacBook-ի աշխատանքում առաջացած խնդիրները կախված են ծրագրային ապահովման, թե նոթբուքի դետալային անսարքության արդյունք են։ Այս հարցի պատասխանը դժվար է տալ միանգամից։ Անհրաժեշտ է սկզբից գտնել որտեղից է պրոբլեմը առաջացել։
Որտե՞ղ է առաջացել խնդիրը
Խնդիրը կարող է առաջանալ մեկ ծրագրի օգտագործման ժամանակ, օրինակ մի ծրագիր չի բացվում կամ աշխատանքի ժամանակ ինքնին անջատվում է։ Ծրագրերի նման խոտանների խնդիրները լուծելու համար OS Mac OS X 10.4 կամ ավելի թարմ տարբերակներում կարելի է ծրագիրը բերել ստանդարտ կարգավորումների, եթե դա չօգնի պետք է ջնջել տվյալ ծրագիրը և կրկին տեղադրել այն։ Computer service-ում կատարվում են հետևյալ քայլերը նաման խնդիրները վերացնելու համար՝
- Ստուգվում է ծրագրի արտադրողի իսկությունը և արդյոք օգտագործվող ծրագիրը ստացել է վերջին թարմեցումները։
- Ծրագիրը ստուգվում է ոչ թե մեկ այլ մի քանի ֆայլերի, փաստաթղթերի հետ աշխատելու սկզբունքվ։
- Եթե խոտանը չի հաջողվում վերացնել մեր մասնագետը ջնջում է այն (uninstall) և տեղադրում է տվյալ ծրագրի նոր լիցենզյոն տարբերակը։
Խնդիրն առաջանում է տարբեր ծրագրերի հետ կամ Mac OS X-ում
Օրինակ երբ հնարավոր չի լինում բացել որևէ ծրագիր։ Եթե խնդիրը առաջացել է OS Mac OS X ինստալյացիայից հետո, մենք կատարում ենք հետևյալ քայլերը՝
- փորձում ենք ստուգել համակարգիչը այլ օգտատիրոջ անունով՝ ստեղծում ենք նոր օգտատեր և փորձում աշխատել նրանով։
Եթե սա օգնում է ապա թերությունը մենք ման ենք գալիս հին օգտատիրոջ պապկաների և ֆայլերի մեջ, եթե ոչ անցնում ենք հաջորդ քայլին՝
- Համակարգիչ ենք մտնում անվտանգ ռեժիմով (միայն ОС Mac OS X 10.2 և ավելի նոր տարբերակներում է հնարավոր), եթե խնդիրը չի կրկնվում ապա հնարավոր է խնդիրը kext ֆայլի մեջ է։ Մեր մասնագետները կվերացնեն այն։
- Եթե վերը նշված քայլերը չվերացնեն խնդիրը հնարավոր է, որ պրոբլեմը քեշի մեջ է անհրաժեշտ է ստուգել այնտեղ։
- Եթե նույնիսկ քեշի ստուգումը և ֆայլերի ստուգումը օգուտ չտա, խոտանի ևս մի հնարավոր տարբերակ կարող է լինել այլ արտադրողի կողմից ստեղծված շրիֆտի առկայությունը Macbook-ի մեջ։
Սովորաբար այս քայլերից հետո շատ դեպքերում խնդիրները վերանում են, սակայն եթե չի օգնում, մեր մասնագետները իրենց զինանոցում ունեն բազմաթիվ այլ քայլեր պրոբլեմը վերացնելու և Ձեր MacBook-ի ծրագրային ապահովումը վերականգնելու համար։ Ցանկության դեպքում կարող եք պատվիրել Mac OS X -ի ինստալյացիա և մենք կտեղադրենք Ձեր MacBook -ի վրա լիցենզյոն ծրագրային ապահովում։ Դիմեք մեզ ամեն օր 10։00-ից մինչև 20։00 Երևանում, Վանաձորում, Գյումրիում և ցանկության դեպքում մեր մասնագետը կայցելի Ձեր տուն կամ աշխատատեղ վերնորոգելու համար Ձեր նոթբուքը։