Open menu

Նոթբուքի վրա թաձվել է հեղուկ։ Այն չի միանում

Եթե դուք նոթբուքի դիմաց աշխատելիս սիրում եք խմել հանքային ջուր, սուրճ, թեյ, գարեջուր կամ այլ հեղուկ, ապա հիշեք դա վտանգավոր է, որովհետև հեղուկով լի բաժակը անզգուշ շարժուից կարող է թափվել նոթբուքի վրա։ Եթե դա տեղի ունենա, հետևանքները կարող են լինել կործանանրար նոթբուքի համար։ Նման դեպքերում պետք է անմիջապես կատարել հետևյալ քայլերը՝

  1. անջատել նոթբուքը,
  2. անմիջապես հանել մարտկոցը,
  3. հանել նրան միացված նոլոր սարքավորուները (USB, chip),
  4. էլեկտրականությունից անմիջապես անջատել լիցքավորիչը, հանել նրա կաբելը համակարգչի միակցիչից,
  5. շուռ տալ նոթբուքը հակառակ կողմի վրա այնպես, որ նրա մեջ լցված հեղուկը թափվի,
  6. ամենապակասը մեկ օր թարսված թողնելուց հետո անձեռնոցիկով փորձեք չորացնել մնացած հեղուկը,
  7. ուշադիր զննեք ստեղնաշարը, արդյոք մնացել են ջրի կաթիլներ նրա վրա թե չո։

Այս քայլերը կատարելուց հետո, եթե նոթբուքը չի միանում, դուք կարող եք բերել այն Computer service, որտեղ մեր մասնագետները կանցկացնեն անվճար դիագնոստիկա, կբացեն և կտեսնեն արդյոք հեղուկը հասցրել է ներթաձանցել նոթբուքի մեջ և որքանով է հնարավոր այն արագ վերանորգել։ 

նոթբուքը չի միանում վրան հեղուկ թափվելուց հետո

Եթե նոթբուքը չի միանում

Պատճառները կարելի է ասել միայն պրոֆեսիոնալ դիագնոստիկայից հետո։ Նոթբուքը պետք է բացվի և անցնի մասնագիտական փորձազննություն, որից հետո նոր կարելի է հստակ ասել, թե ինչն է վնասվել, որի պատճառով այն չի միանում։ Փորձը ցույց է տալիս, որ հեղուկի առկայությունը հիմնականում վնասում է մայր պլատան։ Մենք միշտ աշխատում ենք վերանորգել վնասված նոթբուքը և դիմում ենք ծայրահեղ քայլերի՝ դետալների փոխարինման, միայն այն ժամանակ, երբ տվյալ դետալը հնարավոր չէ վերանորոգել։ 

Թվային տեխնիկայի, այդ թվում նաև նոթբուքի վերանորգման, դիագնոստիկայի համար կարող եք դիմել մեզ ամեն օր 10։00-ից 20։00 Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքներում։